Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. օգոստոսի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Անվանի նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել է Բաքվի գե­ղարվեստի ուսումնարանը, 1971 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստի­տուտը: 1974-982 թթ. դասավանդել է նույն ինստիտուտում:

Գեղանկարչական երկե­րում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանի հեղինակած գործերից են «Ինֆու­զորիա» (1974 թ.), «Կոմպոզիցիա» (1988 թ.), «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ» (երկուսն էլ` 1994 թ.), «Կոմպոզիցիա», «Խաչելություն» (երկուսն էլ` 2000 թ.), «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» (երեքն էլ` 2001 թ.) և այլն: Նրա ստեղծած կտավներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները:

Նկարիչը անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1975 թ., 1976 թ., 1977 թ., 2000 թ.), Գերմանիայում (Մարբուրգ՝ 1988 թ., Ֆոլդա՝ 1989 թ., Քյոլն՝ 1991 թ., Կասել՝ 1997 թ.), Մոսկվայում (1989 թ.), Փարիզում (1997 թ.) Ստեփանակերտում (2001 թ.):

1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արկադի Բաղդասարյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: