Գագիկ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով:

Նշենք՝ համաժողովի ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել ֆեդերացիայի կանոնադրությունում: Մասնավորապես փոխվել է ֆեդերացիայի անվանումը՝ «Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ: Այս փոփոխությունը պայմանավորված է միջազգային ֆեդերցիայի անվանման նույնական փոփոխության հետ:

Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև պարադահուկավազք, պարալեռնադահուկային սպորտ և պարասնոուբորդ մարզաձևերը: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի և միջազգային ֆեդերացիայի պայմանավորվածության համաձայն՝ այս երեք մարզաձևերն արդեն անցել են միջազգային ֆեդերացիային:

Մեկ այլ փոփոխությամբ էլ ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:

Գագիկ Սարգսյանի խոսքով՝ շարունակելու են աշխատել զարգացման այն ծրագրով, որը հաստատվել է դեռ մեկ տարի առաջ. «Շարունակելու ենք գնալ նույն ուղիով: Առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը մշակվել է դեռ մեկ տարի առաջ, երբ ես դեռ չէի էլ ընտրվել նախագահի պաշտոնում: Հիմնական կետերը լինելու են մարզաձևի մասսայականության ապահովումը, աշխարհագրության ընդլայնումը, նոր ենթակառուցվածքների ստեղծումը, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը, հատկապես՝ երիտասարդ: Բնականաբար պետք է աշխատենք նաև ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնելու ուղղությամբ»:

Գագիկ Սարգսյանը կարևորում է նաև կոմիտեների արդյունավետ փոխհամագործակցությունը և ընդգծում՝ մինչև հոկտեմբեր մասնագիտական խմբերի քննարկմամբ կկազմվի ձմեռային մրցաշրջանի ծրագիրը, կհաստատվեն առաջիկա մրցաշրջանի համար անցկացվելիք միջոցառումները, մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները:

Նշենք՝ համաժողովի ընթացքում ընտրվել է նաև ֆեդերացիայի 17-հոգանոց նախագահության կազմը: