Բրյուսելում այսօր տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Լուրեր

19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում». Հասմիկ Հակոբյանի հարցերը Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
Բոլորը

Բրյուսելում այսօր տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Վարչապետ Փաշինյանը դեռ երեկ է մեկնել Բելգիայի մայրաքաղաք։ Մինչ այդ Եվրոպական խորհրդի նախագահը  հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Կողմերը կարևորել էին երկխոսության շարունակականությունը և հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

ՀՀ պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հրապարակում հանդիպման օրակարգի մանրամասները։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը կքննարկվի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։

«Հիքմեթ Հաջիևի ասածը չեմ կարող մեկնաբանել, քանի որ չունեմ նման տեղեկություն։ Սպասենք հանդիպման ավարտին և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն կտրվի»,- Factor TV-ին ասել էր վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս տեղի էր ունեցել Բրյուսելում մայիսի 22-ին:  Պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպում կազմակերպել,  հրապարակվել էր հանձնաժողովների կազմը, ինչին հաջորդել էր հանձնաժողվները ղեկավարող Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի ուղղությամբ:

Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև-Միշել արդեն 4-րդ եռակողմ հանդիպումից․ այս թեմայով դիտեք նաև  Factor TV-ի ռեպորտաժը։