Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում:

«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերն առաջին անգամ էին անցկացվում պետական աջակցությամբ: Հայաստանի հաշմանդային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մարզական խաղերի շուրջ 20 մասնակից հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, և, առհասարակ, խաղերի մասնակիցների 35-40 տոկոսը եղել է զինհաշմանդամ.

«Խաղերն իսկապես շատ լավ անցան: Բոլոր մարզիկների մոտ էլ նախորդ մրցումների համեմատ կար բավական մեծ աճ և առաջընթաց: Հոգեբանական առումով էլ մասնակիցները շատ ազատ էին, շփվող: Կարևորում եմ նաև Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած մարզիկների ինտեգրումը, որը շատ հարթ ընթացավ: Բացի բուն խաղերից՝ եղան նաև ժամանցային ծրագրեր, շփումներ ու զրույցներ: Ամեն ինչ շատ լավ անցավ»,- ասում է Սարգիս Ստեփանյանը:

«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերի հաղթողներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:

Նշենք՝ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԿԳՄՍՆ աջակցությամբ սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստանի պարապաուերլիֆտինգի պաշտոնական առաջնությունը, իսկ հոկտեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի բազկամարտի առաջնությանը»,- ասված է հաղորդագրությունում։