US Open. Խաչանովը, Մեդվեդևը և Կիրյոսը դուրս եկան հաջորդ փուլ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Երեկ մեկնարկել է Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից մեկը՝ US Open-ը (ԱՄՆ-ի Բաց առաջնություն). գրում է armsport-ը։

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի երկրորդ շրջան։

US Open-ի 1/64 եզրափակչի փուլում աշխարհի 31-րդ ռակետ Խաչանովը հանդիպել է ATP-ի վարկանիշային աղյուսակի 96-րդ հորիզոնականը զբաղեցնող ամերիկացի Դենիս Կուդլայի հետ։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 2 ժամ 11 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով չորս սեթում՝ 3:6, 6:1, 6:2, 6:2: Երկրորդ տուրում Խաչանովը կխաղա Ալեքս Մոլչան (Սլովակիա) – Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) հանդիպման հաղթողի հետ։

Նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդը ևս հաղթանակով մեկնարկեց US Open-ում։

US Open-ի 1-ին շրջանի խաղում աշխարհի 7-րդ ռակետ Ռուդը երեք սեթում հաղթեց ATP-ի վարկանիշային աղյուսակի 601-րդ հորիզոնականը զբաղեցնող բրիտանացի Քայլ Էդմունդին։ Մրցակիցների միջև հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե։ Երկրորդ տուրում Կասպերը կխաղա հոլանդացի Տիմ վան Ռյույթհովենի հետ։

Մրցաշարի գործող չեմպիոն Դանիլ Մեդվեդևը վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Ստեֆան Կոզլովի նկատմամբ։

Աշխարհի 1-ին ռակետը կորտում երեք սեթում, 2 ժամ 1 րոպեում հաղթել է ATP-ի վարկանիշային աղյուսակի 111-րդ հորիզոնականը զբաղեցնող մրցակցին 6:2, 6:4, 6:0 հաշվով: Երկրորդ տուրում Մեդվեդևը կխաղա ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեի հետ։

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը ևս դուրս է եկել US Open-ի 2-րդ շրջան։

Նրա մրցակիցը հայրենակից Թանասի Կոկկինակիսն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 3 րոպե և ավարտվեց 6:3, 6:4, 7:6 (7:4) հաշվով։

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը չի կարողացել դուրս գալ US Open-ի 2-րդ շրջան։

Նրա մրցակիցը ATP-ի վարկանիշային 94-րդ համար կոլումբիացի Դանիել-Էլայ Գալանն էր։ Հանդիպումը տևեց 2 ժամ 45 րոպե և ավարտվեց 0:6, 1:6, 6:3, 5:7 հաշվով։ Երկրորդ տուրում Գալանը կհանդիպի ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ:

Մրցաշարն անցկացվում է ամեն տարի՝ օգոստոսի վերջերին, սեպտեմբերի սկզբին։ 2022 թվականին մրցաշարը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Սա կլինի մրցաշարի 142-րդ խաղարկությունը։ Մրցումների հիմնական խաղարկությանը մասնակցում են 128-ական թենիսիստներ և թենիսիստուհիներ մենախաղում և 64 զույգ՝ զուգախաղում։ Մրցաշարի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում Դանիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղում՝ Էմմա Ռադուկանուն։