Սեպտեմբերի 2-ին կնշվի Գյումրու օրը. տոնը կեզրափակեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «Ռեինկարնացիա»-ն

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտից Գյումրիում տոն կլինի: Կնշվի «Գյումրու օր» տոնակտարությունը:

Քաղաքի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ տոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջոցառումներ, արհեստի ու արվեստի տոնավաճառներ, ունենալ մանկական և երիտասարդական համերգային հարթակներ, թանգարանային միջոցառումներ ու ցուցահանդեսներ:

Ժամը 11։00-ից մինչև 19։00-ն քաղաքի պատնական միջուկում՝ Ռուսթավելի փողոցում կանցկացվի «Գյումրի․վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառը:

Ժամը 12։00-ից սկսած մինչև 19։00-ն գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասում են Թատերական հրապարակում: Համերգային ծրագրով կներկայանան քաղաքի մանկական ու երիտասարդական խմբերը:

Ժամը 12։00-ին «Հյուր՝ Վարպետին»: Իր հյուրընկալ հարկի տակ բոլորին կընդունի Ավ․ Իսահակյանի հուշատուն-թանգարանը:

12։30-ից սկսած նույն խորագրով միջոցառում է անցկացվելու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում:

Գյումրու Աբովյան փողոցում ժամը 13։00-ին կկազմակերպվի «Art and Craft Souvenirs» ցուցահանդես-տոնավաճառ:

13։30-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Գյումրի եւ անդին․․․» խորագրով կբացվի գեղագետ, արվեստաբան և գծանկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների ցուցահանդեսը:

Եվս մեկ ցուցահանդեսի պետք է սպասել ժամը 14։00-ին՝ Գյումրու համայնքային ցուցասրահում:

Սեպտեմբերի 2-ին Գյումրու համայնքապատկան թանգարանները կաշխատեն մինչեւ 19։00-ն։

Ժամը 15։00-ին Հայորդյաց տան դահլիճում Գյումրու մանկական փողային նվագախմբին Երևանի կողմից երաժշտական գործիքներ կնվիրաբերվեն:

«Գյումրու օր» տոնակատարությանը զուգահեռ նույն օրը կանցկացվի նաև «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունը: Տոների ավարտը կազդարարվի շքեղ համերգով՝ ժամը 19:00-ից Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն: