«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կհյուրընկալի երաժիշտների մի մեծ աստղաբույլի

Լուրեր

09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
Բոլորը

Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, որով էլ կտրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանի մեկնարկը։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։

«Արմենիան» կհյուրընկալի երաժիշտների մի մեծ աստղաբույլ՝ ջութակահարներ Ջուզեպպե Ջիբբոնի, Սերգեյ Կռիլով, ֆլեյտահար Ջասմին Չոյ, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլի, թավջութակահար Միշա Մայսկի։ Հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև աշխարհի լավագույն բեմերը նվաճած ջութակահար Գիլ Շահամին և տենոր Յոզեֆ Կալեյային։ Համերգները կղեկավարեն «Արմենիա» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Դանիել Ռայսկինը, Ֆիննեգան Դաունի Դիըրը, Հանսյորգ Շելլենբերգերը։
Երաժշտական այս տոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Բորոդինի, Կամիլ Սեն-Սանսի, Նիկոլո Պագանինիի, Կլոդ Դեբյուսիի, Ջուզեպպե Վերդիի, Ալեքսեյ Շորի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնային երկացանկում տեղ կգտնեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, փառատոների միջոցով հնարավորություն է տալիս ունկնդրին վայելելու աշխարհում մեծ համբավ ունեցող արտիստների կատարումները։ Փառատոնն իր տանիքի ներքո համախմբում է ժամանակի լավագույն երաժիշտներին, որոնցից շատերը Հայաստանում հանդես են գալու առաջին անգամ։ Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջության զարգացումը Հայաստանում՝ հաշվի առնելով, որ առաջարկվող փառատոնային համերգները հնարավորություն են ընձեռում արտերկրից ներգրավել զբոսաշրջիկների, որոնք հետաքրքրված են մեկ վայրում ունկնդրելու աշխարհահռչակ արտիստներին։
Փառատոնի շրջանակներում հրավիրված արտիստների կողմից տեղի կունենան նաև մասնագիտական վարպետության դասեր երիտասարդ երաժիշտների համար։