Վանաձորի ԲԿ-ում հղիի մահ չի արձանագրվել․ նա Երևան է տեղափոխվել կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով. Վանաձորի ԲԿ-ից պարզաբանում են

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ի պատասխան վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության, որտեղ նշված է, թե հղին մահացել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի ծննդատանը,Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից պարզաբանում են․

Նախ. Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում երեկ՝ օգոստոսի 25-ին, ծննդկանի մահվան դեպք չի արձաննագրվել, ինչպես նշված է սույն հաստատության հաղորդագրության մեջ:
Մահացած ծննդկան Մ. Գ.-ն ընդունվել է Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ուժեղ ցավերով: Անմիջապես իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաեւ նեղ-մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում:

Օգոստոսի 24-ին հղիի մոտ նկատվել են ցավեր կրծքավանդակի շրջանում, կրկին հրավիրվել են թերապեւտ, նյարդաբան, ցուցվել է կատարել մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն (MRT) հետազոտություն (Վանաձորի բժշկական կենտրոնում տվյալ հետազոտությունը չի իրականացվում):
Կապ է հաստատվել վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվել ծննդկանին տեղափոխել իրենց մոտ, սակայն նշված կառույցից ժամեր անց առաջարկել են ծննդկանին տեղափոխել հաջորդ օրը, այսինքն երեկ՝ օգոստոսի 25-ին:

Տեղափոխման ժամանակ հղիի ճնշումը եղել է 90/60, սատուրացիան՝ 97: Հղիի վիճակը, մինչ շտապօգնության մեքենան նստեցվելը, գնահատվել է շտապօգնության բժշկի կողմից: Կայուն հեմոդինամիկ ցուցանիշներով հղին տեղափոխվել է Երեւան: Եթե կինը լիներ անգիտակից կամ այնպիսի վիճակում, ինչպես նշված է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ, ապա միանշանակ հղին այդ վիճակում չէր ճանապարհվի Երեւան:

Ճանապարհին հղիին ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը կապ է հաստատել շտապօգնության բժշկի հետ: Շտապօգնության մեքենայի մեջ կնոջ գիտակցությունն ու խոսքը տեղն է եղել: Կնոջ վիճակը կտրուկ վատացել է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կարճ ժամանակ անց արձանագրվել է հղիի մահը:

Խորապես ցավակցելով մահացած ծննդկանի հարազատներին ու մտերիմներին, հիշեցնում ենք, որ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննության ավարտին բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները: