Ականատես ենք լինում հետադիմական և բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի․ Քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

Քաղհասարակության կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ խստորեն դատապարտելով այսօր Ազատության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության գործողությունները։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2022 թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18:00 -ին, մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։

Ակցիայի առաջին իսկ րոպեներից կազմակերպիչներին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանի համազգեստ հագած մարդիկ։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել նաև շարքային մասնակիցներին։ Փաստացի ՀՀ ոստիկանությունը առանց պարզաբանումների ձերբակալություններ է իրականացրել: Նախնական տվյալներով 20 անձ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածների մեջ է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը: ՀՀ ոստիկանությունը չի թույլատրել անգամ բացել բողոքի պաստառները: Այսպիսով ականատես ենք լինում հետադիմական և բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի ներդրման մեր երկրում:

Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հ/կ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ազատ քաղաքացի”» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ»: