Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը
Հասարակություն
22.08.2022 | 10:53ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) առանձին գործառույթի՝ «պանիր» և «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Արտադրամասում կատարվել է մարնրակրկիտ ախտահանություն: