Փողոցում վաճառվող սնունդն առևտրականից բռնագանձելու ենք ու ոչնչացնենք. Երևանի քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով կարգավորվում է փողոցային առևտուրը։ Նախատեսվում է, որ չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում համայնքը լիազորություն է ստանում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն ապրանքները, որոնք վաճառվում են:

«Կարգը հետևյալն է՝ չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության վարչությունը վերահսկողության դեպքում պետք է արձանագրի, որ չթույլատրված վայրում է առևտուր իրականացնում, և քաղաքացին պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի, որից հետո այդ սնունդը կենդանիները, կամ այն միջոցները, որով ծառայություն են մատուցում, տեղում պետք է առգրավվեն՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից՝ ոստիկանների հետ համատեղ»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հարցին՝ թե արդյո՞ք այս անգամ կստացվի պայքարը փողոցային առևտրի դեմ՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ նման նախաձեռնություններ եղել են, սակայն արդյունք չի եղել, քաղաքապետը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ կստացվի, քանի որ ավելացել է այն բաղադրիչը, որ վաճառվող այդ ապրանքները բռնագանձվելու են։ Մինչ այս ստացվում էր այնպես, որ մենք պայմանական վարչական պատասխանատվության էինք ենթարկում, քաղաքացին այդ ապրանքները վերցնում էր, գնում էր, մեկ ժամ հետո վերադառնում էր նույն տեղը։ Երբ ապրանքները առգրավվենք, նորից հետ չեն գնալու»։

Արդյոք Սահմանադրությանը չի՞ հակասում, որ առանց դատարանի որոշման քաղաքացու ապրանքը բռնագանձելու են, քաղաքապետն ի պատասխան այս հարցի ասաց, որ ապրանքը բռնագանձելուց հետո քաղաքապետարանը դիմելու է դատարան, բացառությամբ՝ սնունդի, որը ոչնչացնելու են։ Իսկ եթե սնունդը ոչնչացնելուց հետո պարզվի, որ վաճառողը խախտում չէր արել, ապա քաղաքապետարանը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի։

«Փողոցում սնունդ վաճառող այդ քաղաքացիները այլ քաղաքացիների անվտանգության վրա են ազդում։ Տուգանում ենք, էլի նույն խնդիրը լինում է։ Տուգանքի չափն ավելացնելով՝ խնդիրը չի լուծվում, քանի որ այդ քաղաքացիները իրենց անունով գույք չեն ունենում, տուգանքը չեն վճարում»,- նշեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։