1 անհետ կորածի հայտնաբերումը բավականին բարդ է լինելու․ անձը գտնվել է պատահարի էպիկենտրոնում․ ԱԻ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

«Ընդհանուր առմամբ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված, 10-ը՝ փրկված: 10 քաղաքացիները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո առաջիկա 2 ժամվա ընթացքում: Ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 935 փրկարար ծառայող, որից  350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա:

Ներկա պահին 16 դիերից նույնականացված է 15 անձի ինքնությունը: Մեկ հոգի համարվում է դեռ չնույնականացված: Ներկա պահին հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած: Ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին անհետ կորածների շարքում է:

Այս պահի դրությամբ տարվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու մյուս անհետ կորածին, որի անուն, ազգանունը մենք ունենք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ներկա պահին մաքրվել է տարածքի 90 տոկոսը:

«Ունենք բարդություններ՝ կապված փլուզումից հետո կախված կոնստրուկցիաների և այլ սյուների հետ, որոնք ապամոնտաժում ենք և հնարավորինս փորձում ենք անվտանգ միջավայր ստեղծել փրկարարների համար»,- նշեց Փամբուխչյանը՝ հավելելով, որ ներկա պահին տարածքում իրականացվում են հովացման աշխատանքներ:

Նախարարը նաև վստահեցրեց, որ նշված դեպքի հետ կապված ներգրավված մարդկային ռեսուրսի կամ տեխնիկայի որևէ խնդիր չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։