Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ՝ Մկրտչյանը 1/8 եզրափակչում գոտեմարտել է շվեյցարացի ըմբիշի հետ և 9:0 հաշվով հաղթանակ տարել, քառորդ եզրափակչում 11:2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Ղրղզստանը ներկայացնող մարզիկի հետ: Եզրափակչում Մկրտչյանը կմրցի իրանցի Սոբան Յարիի հետ:
Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ Հայկ Պապիկյանը (70 կգ), որոշիչ գոտեմարտում 3:6 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացնող ըմբիշին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Խաչատուր Խաչատրյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ուկրաինայի ներկայացուցչի հետ. hաղթանակի դեպքում Խաչատրյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:

Երիտասարդական ԱԱ-ում այսօր պայքարի են դուրս գալու ազատ ոճայիններ Հայկ Աբրահամյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Գուրգեն Սիմոնյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Արման Խաչիկյանը (72 կգ), Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 21-ը: