Հայաստանում երիտասարդների թիվը նվազել է, մահերը՝ ավելացել․ ՄԱԿ-ի ուսումնասիրությունը

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարիների ընթացքում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով, վերջին 30 տարիների ընթացքում էլ երկիրը լքել է շուրջ կես միլիոն մարդ։ Ծնելիության թիվը ևս պակասել է և շարունակաբար նվազելու է։ 2020 թվականին էլ մահերի թիվն ավելացել է մոտ 10 հազարով՝ պայմանավորված և՛ պատերազմով, և՛ համավարակով։

Գյումրիում երիտասարդների տոնին նվիրված զեկույցում ՄԱԿ-ի ուսումնասիրությունը ներկայացրեց կազմակերպության Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով արտագաղթին՝ բանախոսը նշեց, որ 2020 թվականը բացառություն է եղել Հայաստանի Հանրապետության համար, երբ մեր երկիր ավելի շատ մարդ է եկել, քան մեկնել։ Դա ևս պայմանավորված է եղել համավարակի տարածմամբ․ մարդիկ չեն կարողացել մեկնել արտերկիր։

«Վերջին 10 տարիների ընթացքում՝ սկսած 2010-2012 թվականներից, Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով։ Սա մտահոգիչ փաստ է, եթե ավելի պարզ ասեմ՝ մեկ քառորդով նվազել է երիտասարդների թիվը։ Հիմնական պատճառը, ըստ մեր ուսումնասիրությունների, արտագաղթն է»,- ասաց Աննա Հովհաննիսյանը
Ծնելիության բացարձակ թիվը, ըստ ՄԱԿ-ի ուսումնասիրությունների, կրկնակի, նույնիսկ եռակի անգամ նվազել է։ Ըստ բանախոսի՝ ավերիչ երկրաշարժից հետո «բեյբի-բում» տեղի ունեցավ․ ծնվեցին ամենաշատ թվով երեխաները՝ մոտ 80 հազար, իսկ վերջին տարում ծնվել է մոտ 35 հազար երեխա, որը շատ ցածր ցուցանիշ է՝ նախորդ տարիների համեմատ։

ՄԱԿ-ի կանխատեսումները ցույց են տվել, որ ծնելիության թիվը Հայաստանում շարունակաբար նվազելու է։ Այս կանխատեսման համար հիմք հանդիսացել է ծնելիության գումարային գործակիցը, որը Հայաստանում 1,6 տոկոս է, այսինքն՝ 10 կնոջ հաշվով՝ 16 երեխա կամ, այլ կերպ ասած, մի ընտանիքում ծնվում է 1-2 երեխա, մինչդեռ ցանկացած երկրում այդ ցուցանիշը պետք է լինի 2,1 տոկոս։
Աննա Հովհաննիսյանը ցավով արձանագրեց, որ Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկիր է համարվում, քանի որ կենսաթոշակառուների տեսակարար կշիռը 14 տոկոսից բարձ է։ Ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող երկիրը համարվում է ծերացող։

«Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ 2050 թվականին Հայաստանի բնակչության 4-ից 1-ը լինելու է տարեց, ինչը շատ լուրջ մարտահրավեր է զուտ անվանգության գործակցի և երիտասարդների ուսերին ընկնող սոցիալական, առողջապահական, կենսաթոշակ վճարելու բեռի առումով։ Երիտասարդների թիվը գնալով նվազում է, տարեցների թիվը՝ աճում»,- ասաց բանախոսը։

Արմիկ Մովսիսյան