«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշար. դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է

Լուրեր

09.10.2026 | 16:03
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
Բոլորը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են մրցաշարի կազմակերպիչները:

«Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանն ու մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանը:

Այս պահի դրությամբ մրցաշարի մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 100 մասնակիցներ, որոնք նախ փորձնական ստուգարք են անցել լողավազանում: Եվս 5 մասնակից այս պահին ստուգարքի փուլում է: Դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, այսինքն՝ մասնակիցների թիվը դեռ կարող է ավելանալ: Մասնակցության հայտ է ներկայացրել նաև օտարերկրյա 8 քաղաքացի:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին սահմանված ժամկետում (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` [email protected])։

Մրցման ամբողջ ընթացքում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի հարակից լողափում կաշխատեն ԱԻՆ փրկարարները, ջրափրկարարները, կլինեն շտապ օգնության մեքենաներ, մոտորանավակներ, կգործի նաև բուժկետ:

Համագործակցելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ՝ մրցաշարի մասնակիցները Շողակաթ համայնք կտեղափոխվեն գնացքով: Արդեն տեղում մասնակիցները կստանան համապատասխան խորհրդատվություն լողուղիների հետ կապված, ինչպես նաև հնարավորություն կունենան Սևանա լճում անցկացնելու նախավարժանք՝ նախքան բուն մրցման մեկնարկը: Հիմնական մրցումն անցկացվելու է ափի երկայնքով, որտեղ ջրի խորությունը 2.5-3 մ է:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցման ժամանակ աշխատելու է 20 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ մրցավարական անձնակազմ:

Մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանը մասնակիցներին խորհուրդ է տվել չլարվել և հանգիստ հաղթահարել լողատարածությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փոփոխություն էր տեղի ունեցել նաև մրցաշարի հաղթողների պարգևատրման կարգում: Ըստ այդմ՝ դրամական մրցանակներ են նախատեսված 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

 

Դրամական պարգևներ երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Մրցաշարը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 23-ին Սևանա լճում՝  ՀՀ Գեղարքունիքի  մարզի Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում: