«Գյուղը գազաֆիկացնում են, բայց միլիարդատեր չենք, որ մեր միջոցներով գազը տները հասցնենք»․ Ղազանչիի բնակիչներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 600 բնակիչ ունեցող Ղազանչի գյուղը գազաֆիկացվում է: Սա, թերևս, ուրախալի նորություն պետք է լիներ գյուղի բնակիչների համար, որոնք ամբողջ կյանքում աթար են վառել՝ տներն այս ձևով ջեռուցելով։ Պարզվում է, սակայն, որ գազաֆիկացումը լուրջ մտահոգության առիթ է տվել հատկապես սարի թաղում ապրողներին։

Գյուղի բնակչուհիներից Ալիսա Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում նեղսրտում է՝ ցույց տալով գյուղի վերին հատվածում գտնվող իր տունն ու ասում․ «Գազաֆիկացման անուն լսեցինք, այնպես ոգևորվեցինք, բայց տեսեք՝ որտեղ է իմ տունը, մարդ ինչքա՞ն փող պիտի ծախսի, որ գազ քաշի, տանի, հասցնի իր տուն, հո միլիարդատեր չե՞նք։ Գյուղի կենտրոնի բնակիչները, թերևս, կարողանան օգտվել, բա մյուսնե՞րը։ Գիտեք, որ ղազանչեցին հնարավորություն չունի՝ աշխատանք չկա, աշխատավարձ չկա, անասնագլխաքանակը ստիպված կրճատել է ջուր չունենալու պատճառով։ Ջուրը երկու ժամով են տալիս․ մարդիկ իրենք չեն հասցնում երկու ժամվա մեջ ջուր վերցնել, ուր մնաց՝ անասուններին խմելու ջուր հասցնեն։ Գյուղը ջրազրկված է, թեև Ղազանչին 24-ժամյա ռեժիմով ջուր է մատակարարում ողջ Շիրակի մարզին»։

Ղազանչիի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանից ևս հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է լուծվելու գազը տարբեր թաղեր հասցնելու հարցը։

«Այո՛, գյուղացիներն իրենք պիտի գազը հասցնեն տները։ Բավական մեծ ծախսեր են, մեր գյուղում իրոք չունեն այդ հնարավորությունը․ կան բնակարաններ, որոնք մոտ են խողովակներին, որոնք շատ մոտ են, կունենան գազ, բայց կան տներ, որ տարածությունը շատ մեծ է, այդտեղ դժվարություններ հաստատ կլինեն։ Մեծ մասը չի կարողանալու օգտվել»,- ասում է նա։

Գյուղը մինչ այժմ գազաֆիկացված չի եղել, ծրագիրը մեկնարկել է անցած տարի։ Շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են։ Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ խոստացել են, որ մինչև տարեվերջ համայնքի կենտրոնական հատվածում գազ կլինի, բայց ընդհանուր գյուղինը, թերևս, մի քանի տարի տևի։

«Հիմա միայն կենտրոնական գիծն է այս պահին ծրագրի մեջ, ճիշտ է՝ մյուս տարի նախատեսված է գիծը կենտրոնական հատվածից դեպի թաղեր տանել, բայց նորից եմ ասում՝ եթե տունը շատ հեռու ընկավ, դա խնդիր է։ Ինչքան էլ ցանկությունը մեծ լինի օգտվելու, ֆինանսական խնդիր կա, չեն կարողանա օգտվել։ Մեր գյուղում մեծ մասն աթար են վառում, անասնապահությամբ են զբաղվում, բնականաբար, աթար պիտի վառեն։ Այդ աթարի համար հատուկ սարք են ստեղծել․ այսպես ասած՝ «պրես» են անում, աթարը հանում։ Առաջ նման սարք շատ քիչ տեղերում կար, բայց հիմա տարածվել է, դա ահագին աշխատանքը հեշտացնում է։ Դա ինքնաշեն գործիք է, գոմաղբը լցնում են մեջը, մյուս կողմից «պրես» արած աթարը, աղբից զատվելով, հավասարաչափ դուրս է գալիս։

Հավաքում են, չորացնում, որ կարողանան ձմեռը վառել»,- ասաց Սերգեյ Եգանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ գազաֆիկացնում են երեք գյուղեր՝ Ղազանչին, Բավրան և Սարագյուղը։ Սա, ըստ Եգանյանի, թանկ արժեցող ծրագիր է։

Ավելի վաղ Factor.am-ն անդրադարձել էր այս գյուղի ջրամատարակարաման խնդրին։ Վարչական ղեկավարը պարզաբանել էր, որ ջրամատակարարման որևէ ծրագիր դեռ չկա, մտածում են այդ ուղղությամբ, ջրի խողովակները շատ հին են, նաև պոմպակայաններ են անհրաժեշտ, որ կարողանան գոնե մեկ կիլոմետր հեռավորությամբ գտնվող ընդերքից բխող ջուրը հասցնել Ղազանչի։

Արմիկ Մովսիսյան