Կին ղեկավարի պայքարը․ «սա քո տեղը չի, կնիքը հանձնի, թո՛ղ, գնա՛․․․ »

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պատմական ֆակուլտետ ընդունված ու զինվորական դառնալ երազող Հասմիկ Ղարագոզյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է  2018 թվականի մարտից:  

Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձը ձեռք էր բերել դեռևս ծննդավայրից՝ Սիսիանի Հացավան գյուղից, որտեղ աշխատել է որպես աշխատակազմի քարտուղար։ Ամուսնալանուց հետո տեղափոխվել է Հալիձոր ու շարունակել աշխատել համայնքապետարանում, այժմ՝ խոշորացած Տաթև համայնքի ութ վարչական ղեկավարներից մեկն է։ 

«Գիտեմ, աղջի՛կս, քեզ դուր չի գալիս այն փաստը, որ ես չեմ կարողանում ամբողջ օրը ձեզ հետ անցկացնել։ Հասկանում եմ, որ ինչպես դու, այնպես էլ քույրդ ու եղբայրդ կուզենայիք տուն մտնելուն պես տեսնել ինձ, իսկ ես ինչքա~ն կուզեի։ 

Հիմա բարդ կլինի ասածներս ընկալել․ դեռ ընդամենը 8 տարեկան ես, բայց մյուս կողմից այնքան մեծ ես, որ ինձ թույլ եմ տալիս խոսել քեզ հետ, ինչպես հավասարը հավասարի հետ կխոսեր։

Ես ձեր մանկությունը չեմ տեսել․ 2-3 ամսականից թողել եմ տատիկի մոտ ու էլի անցել աշխատանքի։ Տնից դուրս էի գալիս, երբ քնած էիք, վերադառնում էի՝ արդեն քնած էիք։ Հաճախ թեւաթափ էի լինում, բայց գիտեի ու գիտեմ, որ հենց իմ աշխատանքի, իմ ու հայրիկիդ ջանքերի շնորհիվ դուք ավելի ուժեղ եք Ձեզ զգալու…»։

Հասմիկ Ղարագոզյանի մասին ամբողջական պատմությունը կարող եք կարդալ այս հղումով։