Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ի հետ, կանայք հաղթել են Իսրայելին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

ԿԳՄՍՆ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Այս ոչ-ոքիի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և 57-րդ քայլին հաղթանակի հասել, իսկ Հովհաննիսյանը դժվարին պայքարում առավելության է հասել Սեմ Շենքլանդի նկատմամբ՝ ոչ-ոքի պարգևելով Հայաստանի թիմին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել, Սամվել Տեր-Սահակյանն էլ զիջել է Լեյներ Դոմինգես Պերեսին:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս հանդիպումը:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5):

Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը չափել է Իսրայելի թիմի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Մարսել Եֆրոիմսկիի, Լիլիթ Մկրտչյանը՝ Դինա Բալենկայայի, իսկ Աննա Սարգսյանը՝ Մաշա Կլինովայի հետ: Կանանց թիմի կազմում միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով Միչալ Լահավի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, պարտվել է միայն Էստոնիային (1,5:2,5): Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։