Փաշինյանը մոռացե՞լ է եռակողմ փաստաթղթի 8-րդ կետը․պատերազմից 1 ու կես տարի անց Բաքվում գերիներ ունենք. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.02.2026 | 11:01
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 10:55
Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար
05.02.2026 | 10:53
Խորեն Բայրամյանը գոլ է խփել «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 10:46
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.02.2026 | 10:37
Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության ագրեսիվ ՌԴ-ի նկատմամբ. Օվերչուկ
05.02.2026 | 10:31
ՀՀ դեսպանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին
05.02.2026 | 10:20
Ոսկու և արծաթի գները նվազել են. NYMEX
05.02.2026 | 10:11
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով մեքենաների համար
05.02.2026 | 09:58
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
05.02.2026 | 09:50
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան
05.02.2026 | 09:38
3 մեքենա է բախվել Երևան-Երասխ ճանապարհին. «Zil»-ը կողաշրջվել է
04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
Բոլորը

«Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. առաջին՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը»։ Նիկոլ Փաշինյանը երեկ թվարկեց Ադրբեջանի չկատարած պարտավորությունները, որոնք սահմանված են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Վարչապետը, սակայն, չխոսեց հայտարարության 8-րդ կետից, որով սահմանվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը: Պատերազմից անցել է ավելի քան 1.5 տարի, բայց Ադրբեջանը մինչև այժմ չի վերադարձրել բոլոր գերիներին։

«Պուտինը երաշխավորում էր անձամբ գերիների հարցը լուծել, վերադարձնել, բայց ոչ մի բան չարեց։ Ինչպես ուզում, այնպես էլ վարվում են այս իշխանությունների հետ»,- կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ հայ ռազմագերիների՝ ադրբեջանական գերությունից վերադարձնելու հարցն իշխանության օրակարգի գլխավոր թեմաներից էր:

«Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Քարոզարշավից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ գերիների վերջին խմբի վերադարձից՝ արդեն մի քանի ամիս։

«Եթե էլի քարոզարշավ լինի, էլի կհիշի գերիներին, թիվ մեկ խնդիրը իշխանությունը պահելն է»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը։

Փաշինյանը գերիների վերադարձի թեմային վերջին անգամ անդրադարձել է իր առցանց ասուլիսի ժամանակ և նշել, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հակադարձում է Փաշինյանին՝ պնդելով, որ Ռուսաստանը բացահայտորեն բոլոր հարցերով աջակցում է Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել է հենց ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում:

«Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան Հայաստան»,- նշել էր Փաշինյանը։

Օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Կամիզ Իբաևը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով անմիջապես փոխանցվեց ադրբեջանական կողմին։ ՀՀ ՊՆ-ից ասացին՝ Իբաևը մոլորվել էր։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատներն այս դեպքից հետո հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ Իբաևը չփոխանակվեց գոնե 1 հայ ռազմագերու հետ։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ մայիսի 26-ին էլ ադրբեջանական կողմն էր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայկական կողմին վերադարձրել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին։

«Ես կարծում եմ՝ քաղաքականությունը, որ վարվում է գերիների հարցով, ուղղակի նպատակասլաց չէ»,- նշում է իրավապաշտպանը։

Իշխանությունը չպիտի ապավինի ռուսական կողմին, որը բազմաթիվ խոստումներ է տվել և չի իրագործել, կարծում է իրավապաշտպանը։ ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այսօր հրավիրած ասուլիսում առաջնային համարեց ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են Բաքվում պահվող ռազմագերիներին, օգնում գերեվարված անձանց՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Վերջին այցելությունը հուլիսի վերջին է եղել։ Սակայն Կարմիր խաչը տեսակցում է միայն այն ռազմագերիներին, որոնց անունները պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին կոնկրետ թիվ չնշեց, սակայն Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերու առկայությունը։

«Մենք ռազմագերիների առողջական վիճակն ու նրանց պահման պայմանները ուշադրության կենտրոնում ենք պահում»,- ասաց Ամատունին։

Չնայած պաշտոնական աղբյուրները խոսում են Բաքվում շուրջ 4 տասնյակ գերու և պահվող անձանց մասին, ըստ իրավապաշտպանների՝ նրանց իրական թիվը գերազանցում է 100-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան