Գյումրիում երթուղի է դուրս եկել 13 նոր միկրոավտոբուս

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Գյումրիում այսօր երթուղի են դուրս բերվել սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 63 միկրոավտոբուսներից 13-ը։ Դրանք սպասարկելու են Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կենտրոնին կապող թիվ 25 երթուղին։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետարանը դեռ մեկ տարի առաջ կառավարության համաֆինանսավորմամբ էր ձեռք բերել միկրոավտոբուսները, բայց դրանք մի տարի է՝ չէին շահագործվում, կայանված էին «Սև Բերդ» ամրոցի տարածքում, ինչը գյումրեցիների շրջանում դժգոհությունների ու քննադատությունների առիթ էր տվել։

Գյումրիում հին միկրոավոտբուսներն աշխատում են գերծանրաբեռնված, իսկ որոշ երթուղիներ ժամը 19․00-ից հետո չեն սպասարկվում։ Գյումրու քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ 13 միկրոավտոբուսները երթուղի են դուրս գալիս առավոտյան ժամը 7․30-ից, իսկ երեկոյան մինչև 20․30 գծի մեջ կլինի 4 մեքենա։

«Քանի որ առաջին օրն է, ուսումնասիրում ենք՝ օրվա ընթացքը՝ժամերի առումով, մեքենաների թվի առումով, տեսնում են մեքենաներիի թիվը բավականացնո՞ւմ է, չի բավականացնում, որպեսզի միջոցներ ձեռնարկեն մեքենաների թվի ավելացման կամ ժամային գրաֆիկի փոփոխման»,-պարզաբանեցին Գյումրու քաղաքապետարանից։

Մեզ նաև տեղեկացրին, որ քննարկվում է մյուս երթուղային գծերը ևս նոր ձեռք բերված միկրոավտոբուսներով համալրելու հարցը, փորձում են հնարավորինս արագ կարգավորել խնդիրը․ միկրոավտոբուսներն արդեն կայանված են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում։

Երթուղիները շահագործելու են ոչ թե անհատ «գծատերերը», այլ Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն։

Արմիկ Մովսիսյան