Վեդի համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է Վեդի համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի անցում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 1999-2021թթ. ընկած ժամանակահատվածում, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ էական վնաս պատճառելով անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ հասարակության և պետության օրինական շահերին:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոխել է բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի, տրամադրել շինարարության թույտվություններ և ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, և առանց քաղաքաշինության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրել է նույն համայնքի բնակչին, ով չթույլատրվող տարածքներում կառուցել է առևտրի սրահներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։