ԿԲ-ն 0․25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Տնտեսություն
02.08.2022 | 12:04Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ․ տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից։
Նիստի ժամանակ որոշվել է՝
· վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%,
· Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%: