Ռուս խաղաղապահներն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք. տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։

«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապաև՝ հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը։

«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետևում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության և անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարևանի հետ մեկտեղ»,- ասված է հաղորդագրությունում։

Ի՞նչ հիմնավորմամբ է արգելվել Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ․ պարզաբանում ստանալու համար Factor.am-ը փորձեց կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի, նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ծառայության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը մեզ հորդորեց գրավոր հարցմամբ դիմել։