Գավառ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:54-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ մոտ 205 քմ հատվածը: