Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
30.07.2022 | 11:51Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։