ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՍՕՍ-Մանկական Գյուղեր հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն

Լուրեր

05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Բոլորը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի չորրորդ օրը Պաշտպան Քրիստիննե
Գրիգորյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՍՕՍ-Մանկական Գյուղեր հիմնադրամի
Իջևանի մասնաճյուղի ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի
ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկում և ծանոթացել գյուղում բնակվող երեխաների
կրթական խնդիրներին, զարգացման ծրագրերին և բնակության պայմաններին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպիսի միջոցներով է հաստատությունն
իրականացնում իր գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները:

Այնուհետ քննարկվել են խնամքի կենտրոնում երեխաների լավագույն շահի ապահովման կոնկրետ
մոտեցումներն ու կենտրոնի կողմից խնամքի ծառայությունների, ճնգնաժամային իրավիճակում հայտնված
շահառուների հետ տարվող աշխատանքների մանրամասներ։

Շարունակելով հանդիպումները՝ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մի շարք
հանդիպումներ են ունեցել ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում, կատարվել է
քաղաքացիների ընդունելություն։

Առաջնահերթ, Պաշտպանը հանդիպել է անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներին, և բարձրացված
խնդիրների վերաբերյալ պաշտպանի իրավասության շրջանակներում նախանշվել են կոնկրետ
գործողություններ:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում Տավուշի մարզում գործող երեխաների,
երիտասարդների և հաշմանադամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հարկ է նշել, որ վերջիներիս կողմից առաջ է քաշվել հաշմանդամություն ունեցող անձանց համար
համայնքում հարմարեցումների գրեթե բացակայության, ինչպես նաև երեխաների և երիտասարդների
կրթական իրավունքի իրացման և մշակութային միջավայրի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։
Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացված մշտադիտարկման 4-օրյա այցերի ընթացքում
արձանագրված խնդիրների մանրամասները կհրապարակվեն լրացուցիչ։