Սերբիայի նախագահ Վուչիչն առաջիկա ամիսներին էներգետիկ ճգնաժամ է կանխատեսում

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ առաջիկա ութ ամիսներին երկրում  դժվար ժամանակներ են լինելու՝ փաստացիորեն արտակարգ դրություն , միջազգային էներգետիկ ճգնաժամի պատճառով, ասել է նա TV Pink-ին տված հարցազրույցում։

«Մենք ամեն ինչ անելու ենք ճգնաժամը հաղթահարելու համար. այսօր ես երկար զրուցեցի կառավարության ղեկավարի, ֆինանսների նախարարի հետ։ Մեզ համար այս ութ ամիսները՝ օգոստոսից մինչև մարտի 31-ը, լինելու են ամենադժվարներից մեկը»,- ասել է նա՝ նշելով, որ արտակարգ դրությունը պաշտոնական մակարդակով չի մտցվելու, բայց երկրում իրավիճակը լիովին կհամապատասխանի արտակարգ իրավիճակին։

Վուչիչը խոսել է  երաշտի դեմ պայքարող մի շարք շրջաններում (Ջերդապ և Պերուչակ) խնդիրների մասին, ինչը, ըստ նրա, թույլ չի տալիս էներգիա արտադրել հիդրոկայաններում։ Նա խոսել է նաև Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների էական բարձրացման մասին։

Սերբիայի նախագահը նշել է, որ երկրի բյուջեն «արյունահոսում» է, քանի որ էլեկտրաէներգիայի գները ռեկորդներ են գրանցում՝ չնայած, ըստ Վուչիչի, սերբիայի քաղաքացիները դրա համար վճարում են 14 անգամ ավելի քիչ, քան մյուս եվրոպացիները՝ կառավարության միջամտության շնորհիվ։

Տաթև Ֆռանգյան