Արցախում հաշվել են թանգարանների կորուստները․ ԱՄՆ-ն 2 մլն $ կհատկացնի ԼՂ ականազերծմանը․ Լուրեր
Քաղաքականություն
29.07.2022 | 13:13- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր։ Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
- Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակել է 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար:
- Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նիստում հաստատվել է Արցախի բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը: Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված:
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։