«Էս սարն իմն է, էս քարն իմն է»․սկանդալ՝ գործարարի և կինոգործիչների միջև, կռվախնձորը բակի տարածքն է․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի կինոգործիչների միությունն արդեն մի քանի անգամ ահազանգել է, որ դեռևս 2013-ին, ժամանակի քաղաքային իշխանությունների կողմից, ըստ կինոգործիչների` կեղծիքներով օրինականացվել է գոյություն չունեցող, իբր, ինքնակամ շինություն։ Խոսքը Վարդանանց 18/4 հասցեում գտնվող և Կինոմիության սեփականությունը հանդիսացող Կինոյի տան ծառապատ ներքին բակում՝ ձմեռային այգում, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքի մասին է։ Արդեն 2021-ին քաղաքային նոր իշխանությունների օրոք տրվել է ռեստորան-գարեջրատուն կառուցելու շինթույլտվություն: Կինոգործիչների ասուլիսը հենց այս թեմայով էր, դրան հետևեց սկանդալ` կինոգործիչների և գործարար, «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանների ցանցի սեփականատեր Հրաչյա Ատոմյանի միջև: Վերջինս նույնիսկ զանգահարեց ոստիկանություն, իր ձևակերպմամբ, «իր տարածք ներխուժած անձանց հեռացնելու նպատակով»:

Իսկ կինոգործիչներն ահազանգում են, որ դեռևս մայիսին Վարչական դատարանի որոշմամբ` կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսում է դատարանի որոշումը, և շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Նրանց խոսքով` ծառահատված բակն արդեն բետոնապատվել է, իսկ իրենց ահազանգերը քաղաքապետարանի թեժ գիծ անարդյունք են:

«Արդեն հասկացանք, որ մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում, վերջին նամակը գրեցինք վարչապետին․ դա մեր վերջին հույսն է»,-ասում է Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Երբ Կինոմիության անդամները ներկայացրեցին իրենց դժգոհությունները, ապա լրագրողների հետ իջան Կինոյի տան ներքին բակ, Հրաչյա Ատոմյանը մոտեցավ և ցույց տվեց մի փաստաթուղթ, որի մասին Կինոմիության փաստաբանը տեղյակ չէր։ Ըստ այդ փաստաթղթի՝ վարչական դատարանը որոշել է վերացնել շինարարությունը կասեցնելու մասին ավելի վաղ կայացված որոշումը:

Գարեջրատան սեփականատերը պարզաբանում է, որ կռվախնձոր դարձած տարածքը ձեռք է բերել 2019-ի նոյեմբերին, այն կազմում է շուրջ 700 քմ: Նա պնդում է, որ Կինոմիության նախկին ղեկավարությունը շինարարության հետ կապված տվել է իր համաձայնությունը, իսկ հիմա, երբ ղեկավարությունը փոխվել է, կանգնել են փաստի առաջ: Նա դեռ վերջնականապես չի որոշել` տվյալ տարածքն ինչպես է օգտագործելու. գուցե վարձակալությամբ տա բանկին, կառուցի խանութ կամ ռեստորան:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor TV-ին պարզաբանեցին, որ չկա որևէ փաստական տվյալ այն մասին, որ Վարդանանց 18/4 հասցեում շինարարության կասեցման որոշմանը զուգահեռ, այնուամենայնիվ, շինարարություն է իրականացվել: Ըստ քաղաքապետարանի` կինոգործիչների դժգոհությունները էմոցիոնալ բնույթ են կրում, իսկ տվյալ տարածքում իրականացվող շինարարությունն օրինական է: Միությունից ասում են՝ իրենց մնում է միայն դիմել միջազգային ատյաններին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան