«Պետական գաղտնիք» ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ․ գաղտնիությունը պետք է հիմնավորվի․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերամշակված տաբերակը, որով առաջարկում են արդիակացնել այն:

««Պետական գաղտնիք» ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ․ գաղտնիությունը պետք է հիմնավորվի»,- «Տեղեկությունը պետական գաղտնի՞ք է, թե ոչ․ ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը» թեմայով քննարկման ժամանակ ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Օրինակ՝ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի անվտանգության հետ կապված հարցերն, այո, պետք է գաղտնի լինեն, բայց ի՞նչ է նշանկում այդ անվտանգության համար ֆինանսական ծավալները գաղտնիացնել: Ինչո՞վ է այդ գաղտնիությունը հիմնավորված: Ինչո՞ւ է նրանց գործուղումների ու այցելությունների հետ կապված ծախսերը գաղտնիացվում:

Կամ ԱԱԾ աշխատակիցների եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի մասին տեղեկատվությունը համարվում է գաղտնի: Ինչու՞: Չպետք է այդպես լինի: Գաղտնիության հիմնավորման տեսակետից սա իրավաչափ չէ:

Մենք տեսել ենք, որ «պետական գաղտնիք» ձևակերպմամբ թաքցվել են կոռուպցիոն հանցագործություններ: Սա ես դիտարկում եմ որպես ռիսկ»,- նշեց Սաքունցը:

«Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների նկատմամբ վերահսկողության բացակայությունը թույլ է տալիս, որ կոռուպցիոն բնույթի ոչ արդյունավետ գնումները կամ որոշումները էական բացասական ազդեցությունո ունենան հենց այն նպատակների համար, որոնց համար տեղեկատվությունը գաղտնի է համարվել: Այսինքն՝ գաղտնիության նման շեմը խոցելի է դարձնում անվտանգային նկատառումներով ընդունվող կամ իրականացվող որոշումները: Սա է ժողովրդավարական պետության դասը»,- նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում: