Հակահարձակման արդյունքում Խերսոնը կտրվել է Ռուսաստանի կողմից գրավված այլ տարածքներից․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության տվյալներով՝ ուկրաինական հակահարձակումը գործնականում կտրել է ՌԴ-ի կողմից գրավված Խերսոնը զավթված այլ տարածքներից՝ Դնեպրի մոտ տեղակայված ռուս հազարավոր զինծառայողների դարձնելով խոցելի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի ՊՆ տարածած ամփոփագրում նշվում է, որ ուկրաինական ուժերը, ամենայն հավանականությամբ, ստեղծել են ամրություններ Ինգուլեց գետից հարավ և օգտագործել նոր հեռահար հրետանի՝ վնասելով Դնեպրով անցնող առնվազն երեք կամուրջ, որոնք Ռուսաստանը օգտագործում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ մատակարարումների համար։

«Դրանցից մեկը՝ Անտոնովի 1000 մետրանոց կամուրջը, վնասվել է անցյալ շաբաթ։ Ուկրաինան կրկին հարված է հասցրել դրան հուլիսի 27-ին, և հիմա այն, ամենայն հավանակությամբ, պիտանի չէ փոխադրումների համար»,-ասվում է ամփոփագրում։ Ըստ բրիտնական գերատեսչության՝ Խերսոնը հիմա գործնականում կտրված է Ռուսաստանի  կողմից գրավված  Ուկրաինայի այլ տարածքներից։ «Դրա կորուստը լրջորեն կխաթարի Ռուսաստանի՝ օկուպացիան հաջողված ներկայացնելու փորձերը»,-ասվում է ՊՆ ամփոփագրում։

Էմմա Չոբանյան