ԱՄՆ-ը լրացուցիչ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Լուրեր

27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ուկրաինացիներին հավելյալ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովան։ Նրա խոսքով՝  լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի տուժած քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարագաներով, ժամանակավոր բնակության վայրերով և ֆինանսական միջոցներով ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։

USAID-ի կայքը հայտնում է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում գործակալության միջոցով տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ընդհանուր գումարը՝ ավելի քան 1,5 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հայտնի դարձավ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մարդասիրական կարիքների համար շուրջ 170 մլն դոլար հատկացնելու մասին։

Ուշագրավ է, որ ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է Ուկրաինային օգնելու գաղափարը՝ չնայած գնաճին և էներգակիրների թանկացմանը։

Տաթև Ֆռանգյան