Երևանի կենտրոնը՝ աղբի մեջ․ արդյո՞ք 200 հազար դրամ տուգանքը կփոխի իրավիճակը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 11:11
Ընտրությունների ընթացքում ստացվել է 619 ահազանգ, ձերբակալվել է 18 անձ․ ՆԳՆ
08.06.2026 | 11:06
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին
08.06.2026 | 10:57
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով
08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանում՝ Օղակաձև զբոսայգու Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում օրեր առաջ արված ու սոցցանցերում տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ անգամ Երևանի կենտրոնում աղբահանության խնդիրը դեռևս մնում է։ Եվ սա այն պարագայում, երբ դեռևս այս տարվա ապրիլին քաղաքապետարանը ավագանու նիստում որոշեց 200-ով ավելացնել հավաքարարների թիվը՝ դարձնելով 500։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ կատակեց, թե Երևանի սանմաքրման համար 1 միլիոն 100 հավաքարար է պետք․ «Ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք, ցավով եմ ասում»:

Երևանի սանմաքրումը սկսվում է ժամը 5։30-ից․ վստահեցրեց Արեյանը, սակայն ընդամենը մի քանի ժամ անց՝ ըստ նրա քաղաքը դարձյալ կորչում է աղբի մեջ․
«Ընդամենը 4-5 ժամում ամբողջ քաղաքը վեր է ածվում աղբանոցի, որովհետև յուրաքանչյուր երևանցի ձեռքից եկածը անխնա նետում է»,- ասաց Արեյանը։

Քաղաքում բավարար թվով աղբարկղեր կան՝ նիստում վստահեցրեց քաղաքապետի խորհրդականը։ Այսօր, սակայն, Factor TV-ի տեսախցիկը ֆիքսեց, որ, օրինակ, Երիտասարդական մետրոյին հարող հատվածում աղբամաններ չկան տեղադրված, իսկ աղբն էլ նետված է այգու տարբեր հատվածներում։

Այն քաղաքացիները, որոնք աղբը կնետեն չնախատեսված վայրում, ոչ թե աղբամանում, հնարավոր է, տուգանվեն 200 հազար դրամով։ Քաղաքապետարանը նախագիծն ուղարկել է ՏԿԵ նախարարություն։ Նախարարությունում նախագիծը դեռ շրջանառման փուլում է․ ստացված կարծիքներն ու առաջարկները ուսումնասիրելուց հետո դրանք կամփոփվեն, ու նախագիծը կուղարկվի արդարադատության նախարարություն հաստատման։ Երևանի քաղաքապետը չնախատեսված վայրում աղբ գցելու համար տուգանքը 50․000-ից 200․000 դրամ դարձնելը հիմնավորում է հետևյալ կերպ․ «Կարծում եմ, եթե քաղաքացիները իմանան, որ 200․000 հազար են տուգանվելու նվազագույնը, կմտածեն՝ աղբը թափե՞ն, թե՞ ոչ»։

Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները ապրիլին նախաձեռնել և մաքրել էին Հրազդանի կիրճը։ Խմբին միացել էին նաև Հայաստանի տասնյակ քաղաքացիներ: Քաղաքապետն էլ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել էր՝ ամո՛թ է, որ զբոսաշրջիկներն են Երևանը մաքրում աղբից։ Հուլիսի 19-ին էլ հանձնարարել էր մեկ ամսում մայրաքաղաքի բոլոր աղբամաններում տոպրակներ դնել՝ ամենօրյա աղբահավաքությունը արագացնելու համար։
Հանձնարարականից մեկ շաբաթ անցել է, սակայն անգամ Երևանի կենտրոնական փողոցներում աղբամաններում տոպրակներ դեռ չեն տեղադրվել։ Նոր որոշումները կազատե՞ն Երևանը աղբի կուտակումներից՝ դժվար է ասել։

«Փաստն այն է, որ ֆիզիկական անձնաց նկատմամբ ոչ չի վարչական իրավախախտում չի կազմվել»,- նիստերից մեկի ժամանակ ասել էր Հրաչյա Սարգսյանը։ Դժվար է ասել նաև չնախատեսված վայրերում տուգանքի չափը 200 000 դրամ դարձնելու դեպքում արդյո՞ք պատշաճ վերահսկողություն կիրականացվի, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան