«Փորձել է հանգցնել այրվող քնապարկը»․ մանրամասներ՝ զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները չեն կարողանում համակերպվել իրենց գյուղից զորակոչված ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի մահվան հետ։ Նրան հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալից տեղափոխել էին Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ երեկ մահացել էր։

Պողոսյանների ընտանիքի մտերիմներից մեկը Factor.am-ին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի բլինդաժներից մեկում։ Եղանակային պայմաններից ելնելով՝ բլինդաժը ստիպված են միշտ ջեռուցել՝ ամառ, թե ձմեռ։ Ըստ մեր զրուցակցի՝ ջեռուցման համար օգտագործել են վառարան․ քարածխից մի կտոր բոցկլտացել է ու հրդեհել քնապարկերը։ Պալյանը ու ևս 3 զինվոր փորձել են հանգցնել կրակը, սակայն այրվածքներ են ստացել։

«Տղաները փորձել են մարել կրակը ու այդ ընթացքում բոցը տվել է Պալյանի դեմքին, քնապարկի հալված սինթետիկ հատվածը լցվել է վրան։ 4 երեխա են եղել, 4-ն էլ այրվածքներ են ստացել, սակայն ամենածանրը Պալյանի վիճակն է եղել»,- պատմեցին մտերիմները։

Հիշեցնենք, որ ՊՆ-ից առայժմ պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար տեղակալ Վարդան Իկիլիկյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք այս պահին այրվածքաբանության ինստիտուտում են, Պալյան Պողոսյանի դին տեղափոխում են գյուղ։ Դեռ չեն որոշել՝ որտեղ կհուղարկավորեն երիտասարդին՝ գյուղի զինվորական պանթեոնո՞ւմ, թե՞ ընտանեկան գերեզմանոցում։

Պալյան Պողոսյանը 1,5 տարվա ծառայող էր, պետք է զորացրվեր 2023-ի հունվարին։ Երիտասարդը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ «Ընդհանուր տնտեսագիտության» ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող էր։

 

Արմիկ Մովսիսյան