Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերություններում «մեղրամիս» է նկատվում․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

«Ադրբեջանի միջազգային դերը մեծանում է, և խոսքը ոչ միայն ԵՄ հետ հարաբերությունների մասին է, այլ նաև Ռուսաստանի»,- «Գլոբալ զարգացումներ. մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայով այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար այս փուլում մեծացել է, որովհետև Մոսկվան փորձում է ինչ-որ այլընտրանքային շուկաներ փնտրել սեփական ապրանքների իրացման համար, քանի որ, ինչպես գիտենք, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով լուրջ խնդրներ են առաջացել: Ռուսաստանում ակտիվորեն աշխատում են Հյուսիս – Հարավ միջանցքի ակտիվացման ուղղությամբ, որն անցնում է նաև Ադրբեջանի տարածքով… Տեսնում ենք, որ Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերություններում «մեղրամիս» է նկատվում»,- նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն գնում են Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման ուղղությամբ:

«Իսկ Հայաստանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում: Նույնիսկ ամենաակտիվ դիվանագիտական ջանքերի գործադրման պարագայում Հայաստանի համար նպաստավոր լուծումներ գոյություն չեն ունենալու: Ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակելու է Հայաստանի շահերի հաշվին զիջումներ անել Ադրբեջանին: ԵՄ պաշտոնյաների հայտարարություններից երևում է, որ ԵՄ-ն ևս նպատակ չունի հարաբերությունների կարգավորումը արդար հիմքերի վրա դնելու»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանից շատ քիչ բան է կախված:

Մանրամասները՝ տեսանյութում: