Հայտնի է՝ ով կփոխարինի Փաշինյանին արձակուրդի ընթացքում․ տնտեսության ակտիվությունն ավելի է աճել․ Լուրեր
Քաղաքականություն
25.07.2022 | 16:32- Հայաստանի վարչապետի պարտականությունները Նիկոլ Փաշինյանի արձակուրդի ընթացքում իրականացնում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Հիշեցնենք, վարչապետն այսօրվանից արձակուրդ է մեկնել, որը կանցկացնի Հայաստանում։
- Այս տարվա հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11,8 %-ով, հայտնում է վիճակագրության կոմիտեն։ Ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ շուրջ 27 տոկոս։ Իսկ գյուղատնտեսության ոլորտում կա 5,5 տոկոս անկում։
- Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն ու նրա թիմը այցելել են Կարս։ Քըլըչը շրջել է Անիի ավերակներում, ինչպես նաև եղել հայ-թուրքական սահմանի Դողուքափը անցակետում։ Հանդիպումներն անցել են փակ ռեժիմով։
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։