Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ
Հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, ջրափրկարարներն անվնաս ափ են դուրս բերել քաղաքացուն:
Հուլիսի 24-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Հարսնաքար լողափի մոտակայքում (մոտ 2 կմ հեռավորության վրա) հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խափանված մոտորանավակ։
Պարզվել է, որ մոտորանավակի վրա կա քաղաքացի։
Ջրափրկարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացուն: