«Մեր ընտանիքում լույս վառվեց». ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսացած Տիգրան Շահբարյանի քույրը՝ Լյուսին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հուլիսի 18-ին ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը։  3 կգ, 100 գրամ քաշով, 49 սմ հասակով աղջնակը Շահբարյանների տան լույսն է՝ Լյուսին։ Փոքրիկի ծնունդով Շահբարյանների ընտանիքում 21 տարի անց  հուզմունքն ու ուրախությունը միախառնվել են, զգացողություններն աննկարագրելի են։«Լույս ծնվեց, որին անվանեցինք Լյուսի»,- ասում է մայրը՝ Արմինե Հարությունյանը։

Շահբարյանները չէին մտածում, որ փոքրիկը կարող է Տիգրանին այդքան նման լինել․ 3-րդ երեխան ունենալու որոշումը պատերազմից անմիջապես հետո են կայացրել․ «Կարծում եմ՝ Լյուսին պիտի սփոփի, ապրելու ուժ տա, որ Տիրգրանին ապրեցնենք ու իրեն, պահենք-մեծացնենք»,- նշեց տիկին Արմինեն։

Ծննդատան մոտ տոնական տրամադրություն էր, Լյուսիին սպասում էին ոչ միայն հարազատները․ առաջինը հայրը գրկեց նրան այնպես, ինչպես տարիներ առաջ ավագ որդուն էր գրկել։ Շահբարյանները հուզված էին, բայց՝ երջանիկ։ «Իմ օջախում կրկին լույս է վառվում»,- ասաց հայրը՝ Տոնական Շահբարյանը։ «Ոնց որ նույն պատկերը լինի՝ առանց որևիցե փոփոխության, նույն Տիգրանի դեմքն է։ 2,5 տարվա մղձավանջից հետո  մի փոքր սփոփանք է արթնացել, ոնց որ Տիգրանս վերածնվի, այդ ջերմությունը զգացի, կարծես՝ Տիգրանիս գրկեմ»։

Տիգրանը 44-օրյա պատերազմում միաժամանակ երկու ճակատով է կռվել՝ որպես զինվոր ու որպես բուժակ։ 72 հոգուց բաղկացած վաշտը հոկտեմբերի 11-ին Ակնայից մեկնել է արդեն թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ։ Վաշտի տղաները կռվել են մինչև վերջին շունչը։ 

Շահբարյանները հիմա մի բանի մասին են երազում, որ իրենց Լյուսին  ու բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ, իսկ նորածին փոքրիկին, ասում են, կդաստիարակեն այնպես, ինչպես Տիգրանին, որ նրա կիսատ թողածն էլ ավարտին հասցնի։ Թող բոլոր խամրած ճրագներով տներում նորից լույս վառվի․ ասում է հայրը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան