Արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքներով 6 ամսվա ընթացքում ծնվել է 44 երեխա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով ցուցանիշները տարեցտարի բարելավվում են, ընդլայնվում շահառուների շրջանակը: «Անպտղության հաղթահարում. Պատերազմում զավակ կորցրած մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքները» թեմայով ասուլիսում այս մասին  հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«2022թ. 6 ամսվա ընթացքում ծրագրի շրջանակում ծնվել է 44 երեխա, գրանցվել է 104 նոր հղիություն: Չեմ խոսում նախորդ տարի արձանագրված հղիությունների մասին, որոնց ծնունդները սպասում ենք տարվա երկրորդ կեսին»,- նշեց Փաշայանը։

Նրա խոսքով՝ նկատվել նաև ընդհանուր շահառուների թվի ավելացում, եթե 2021-ին ամբողջ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում սպասարկվել է 917 շահառու, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում արդեն 577 շահառու:

ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի հավաստմամբ՝ եթե ծրագրի շրջանակում անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին՝ հետազոտություն, բեղմնավորում, ներպատվաստում արգանդի խոռոչում:

«Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիությանը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողներն ու զինծառայողներին հավասարեցված անձինք, 44 օրյա պատերազմում զոհվածների ծնողները,- նշեց Փաշայանը՝ հավելելով, որ վերջին փոփոխության արդյունքում կարող են դիմել նաև դատական կարգով անհետ կորած ճանաչվածների և 44 օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները:

Նա նաև ընդգծեց, որ 44 -օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներում արդեն 20 երեխա ծնվել է: Գրանցվել է 31 նոր հղիություն։

Մանրամասները՝ տեսանյութում: