281 մլն դրամ շուկայական արժեքով պետական գույքն օտարվել է շուրջ 20 անգամ պակաս գնով

Լուրեր

06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
Բոլորը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից և Հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսւմնասիրել է պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինությունների օտարման գործըթնացի համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ գնահատող ընկերությունը 2017թ. իրականացրել է նշված շինությունների գնահատում, որի արդյունքում տրված եզրակացությամբ նշված գույքի արժեքը 20.05.2017թ. դրությամբ կազմել է 12 մլն 997.600 դրամ: Եզրակացությունը Գլխավոր դատախազությանը չի տրամադրել այն հիմնավորմամբ, որ այն գույքի օտարման գործից բացակայում է:

Պարզվել է, որ ընկերության և Պետական գույքի կառավարման վարչության միջև գնահատման ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

Անցկացված մրցույթի արդյունքում 11.04.2018թ. կնքված պայմանագրով Մասիս քաղաքում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող 2,993.7 քմ մակերեսով շինություններն օտարվել են ընդամենը 12 մլն 997.600 դրամով: Գնորդը նշված գույքը շուրջ մեկ տարի անց վերավաճառել է 37 մլն դրամով կամ սկզբնական գնահատման և վաճառքի արժեքից շուրջ 3 անգամ ավելի գնով:

Կադաստրի կոմիտե «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ 11.07.2022թ. դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 281 մլն 126.656 դրամ:

Այսպիսով, ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները, վարչության և վերոնշյալ ընկերության միջև ծառայությունների մատուցման գործընթացն իրականացվել է առանց իրավական հիմքի՝ պայմանագիր կնքելու: Ընկերության կողմից կազմված եզրակացությամբ 281 մլն 126.656 դրամ արժեքով շինությունները գնահատվել են ընդամենը 12 մլն 997.600 դրամ, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման մրցույթի համար: Արդյունքում, նշված գույքը 11.04.2018թ. օտարվել է 12 մլն 997.600 դրամով կամ կամ շուրջ 20 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 268 մլն դրամի խոշոր չափերի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքով նախատեսված 315-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մաս) նախատեսված արարքի հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ»,- ասված է հաղորդագրությունում։