Ռուսական զորքերը շարունակում են վերադառնալ օպերատիվ դադարից, սակայն զանգվածային հարձակում չի սպասվում․ ISW

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ամենօրյա ամփոփագրում նշվում է, որ ռուսական զորքերը շարունակում են վերադառնալ օպերատիվ դադարից, հուլիսի 17-ին էլ ռուս զինվորականները սահմանափակ ցամաքային հարձակումներ են իրականացրել Դոնեցկի շրջանում, գրում է  BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ նշում էր ինստիտուտը, ռուսական օպերատիվ դադարի ավարտը հազիվ թե առաջացնի ցամաքային հարձակումների նոր զանգվածային ալիք մի քանի ուղղություններով՝ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ «բոլոր օպերատիվ ուղղություններով խմբավորումների հետագա կուտակման մասին» հայտարարությանը։

Հաղորդվում է, որ ռուսական զորքերը նախապատվությունը տալիս են Սևերսկի ու Բահմուտի շրջանի վրա հարձակմանը՝ միաժամանակ պահպանելով  պաշտպանական դիրքերը Խարկովից հյուսիս և հարավային առանցքի երկայնքով։

Բացի այդ ՝ ամերիկացի փորձագետները նշում են, որ ռուսական զորքերը շարունակում են ստեղծել պայմաններ Սլավյանսկի վրա հարձակման վերսկսման համար՝ հրետակոծելով Իզյում-Սլավյանսկի մոտ գտնվող բնակավայրերը, ինչպես նաև հրետանային, հրթիռային և օդային հարվածներ հասցնելով Ուկրաինայի տարածքում։ ՌԴ ՊՆ-ն հուլիսի 17-ին տարածքային որևէ նոր ձեռքբերման մասին չի հայտարարել։

Փորձագետները նշում են, որ օպերատիվ դադարի ավարտը բնութագրվելու է «անկայուն» ու «փուլային» ցամաքային հարձակումների վերսկսմամբ։

 

Էմմա Չոբանյան