Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ սահմանվել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, որոնք ենթակա են պետական գրանցման. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Այդ ցանկում ներառված են նաև մոպեդները։ Մոպեդ է համարվում 50 սմ խորանարդ աշխատանքային ծավալը չգերազանցող ներքին այրման շարժիչ ունեցող կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0,25 կվ-ից ավելի և 4 կվ-ից պակաս առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի առավելագույն արագությունը չի գերազանցում 50 կիլոմետր ժամը։ Մոպեդին է հավասարեցվում նաև համարժեք տեխնիկական բնութագիր ունեցող կվադրոցիկլը։

Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, որը տրվում է 16 տարին լրացած անձին։ Տեղեկացնում ենք, որ պարեկներն ու ճանապարհային ոստիկաններն այսուհետ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու վերը նշված խնդիրներին, և օրինազանցները ենթարկվելու են վարչաիրավական ներգործության։

Հորդորում ենք մոպեդ ունեցող անձանց օր առաջ այն հաշվառել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներից որևէ մեկում, ինչպես նաև մոպեդը վարել բացառապես համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում։