ԲԴԽ–ն, գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացրած որոշումը վերացնելու մասին բողոքը, մերժել է այն։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են, ինչից հետո Վարդազարյանն ու նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանը Բարձրագույն դատական խորհուրդ բողոք էին ներկայացրել ընդդեմ այդ որոշման։
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։