«Ոսկե ծիրան»-ի հյուրերն անվանական տնկիներ են տնկել

Լուրեր

25.03.2026 | 14:33
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները կընտրվեն
25.03.2026 | 14:24
Հունգարիան կդադարեցնի Ուկրաինային գազի մատակարարումը՝ մինչև «Դրուժբա»-ով չվերականգնվի նավթի տարանցումը
25.03.2026 | 14:17
Էրլինգ Հոլանդը 130 հազար դոլարով գնել է նորվեգական ամենաթանկ գիրքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
25.03.2026 | 14:08
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել
25.03.2026 | 14:00
ՔՊ-ն կրկնում է այն, ինչը քննադատում էր․ Թովմասյանին կփոխարինի Վարդանյանը
25.03.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա վախենում է, ո՞վ է պատասխանատու անվտանգային հարցերով. Արման Թաթոյան
25.03.2026 | 13:44
Իրանը ստացել է ԱՄՆ-ի՝ 15 կետից բաղկացած հրադադարի առաջարկը. AP
25.03.2026 | 13:37
Կարապետյանների գերդաստանը կգոռա Արցախ, բայց դրա հետևանքը ո՞վ է քաշելու, եթե ծառայած չեն. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 13:29
Մբապեի վերականգնումը ձգձգվել է «Ռեալի» բժիշկների պատճառով. կատարվել է առողջ ծնկի ՄՌՏ հետազոտություն
25.03.2026 | 13:21
ԱԺ-ն փոխեց Հողային օրենսգիրքը․ եկեղեցուն այլևս հողերն անհատույց չեն տրվի
25.03.2026 | 13:13
Իրանը հայտնել է Բուշերի ատոմակայանին նոր հարվածի մասին
25.03.2026 | 13:05
«Խորհրդանշական է, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց խոշոր կատվազգիների պաշտպանության կոնվենցիային»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 12:58
Քոնոր Մաքգրեգորը հաստատել է իր վերադարձը․ «Վերադառնում եմ MMA-ն փրկելու համար»
25.03.2026 | 12:49
Ազգային ժողովն ընդունեց կենդանիների պաշտպանության մասին նոր օրենքը
25.03.2026 | 12:46
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող նորաստեղծ «Aratashen winery» գինեգործական տնտեսությունում․ տեղեկացնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։

«Օրը նշանավորվեց նրանով, որ փառատոնի անվանի հյուրերը սկիզբ դրեցին խորհրդանշական արահետին՝ տնկելով անվանական տնկիներ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում շեշտեց հողի զորությունը. «Մեծ ցուցակ է արված, թե ովքեր պետք է ծառ տնկեն, բայց ես դրան դեմ եմ, պետք է տնկեն մարդիկ, որոնք հավատում են հողի ուժին»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

Անվանական ծառատունկին մասնակեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen winery տնտեսության մենեջեր Մերի Բաղդասարյանն ընդգծեց. «Քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեր մշակութային կյանքում մեծ տեղ ունի և տարիներ շարունակ թե՛ մեր կինեմատոգրաֆը, թե՛ մեր մշակույթը հայտնի է դարձնում ողջ աշխարհում, հյուրընկալում է բազմաթիվ անվանի մարդկանց՝ դրանով հանրաճանաչ դարձնելով մեր երկիրը, որոշեցինք այս տարի մենք էլ հյուրընկալել իրենց մեզ մոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը երկար կլինի: Հուսանք՝ հենց տնկողները հետագայում հնարավորություն կունենան փորձելու իրենց տնկած խաղողից ստացված գինին»։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունենում հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից»,- ասված է հաղորդագրությունում։