«Արար» ծրագիրը շարունակում է գործել՝ ի նպաստ համայնքների զարգացման

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

««Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրը 2017 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման միջոցով նպաստել ՀՀ համայնքների մշակութային և տնտեսական կայունացմանը, բնակիչների հոգևոր և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Տեղաբնակ ժողովրդական ստեղծագործողները համայնքներում իրենց գիտելիքներն ու փորձառությունն են փոխանցում տարբեր տարիքի շահառուներին՝ ուսուցանելով ժողովրդական արհեստներ և արվեստներ։

Տարիների ընթացքում ծրագիրն աստիճանաբար ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Ներկայում 24 կենտրոններ են գործում ՀՀ 8 մարզերի 40 համայնքներում՝ Սյունիքի (Տեղ, Տաթև), Տավուշի (Նոյեմբերյան, Այրում, Արճիս, Զորական, Բագրատաշեն, Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջևան, Լճկաձոր, Պտղավան, Ոսկեվան, Կողբ, Կոթի, Հաղթանակ), Լոռու (Դսեղ), Արագածոտնի (Արտենի, Ուջան), Գեղարքունիքի (Դպրաբակ, Այգուտ), Արարատի (Դիտակ, Ջրաշեն, Ջրահովիտ, Զանգակատուն, Մասիս), Արմավիրի (Բաղրամյան, Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Առատաշեն, Նորապատ), Կոտայքի (Աբովյան, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Զառ, Ջրվեժ, Պտղնի)։

Դասավանդում են 18 տեղաբնակ մասնագետներ, շուրջ 900 երեխաներ ու պատանիներ սովորում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտի փորագրություն, խաչքարագործություն, նկարչություն, մանրանկարչություն, ավանդական երգ ու պար, մասնակցում են բազմաբնույթ ցուցահանդեսների, փառատոների, տեղական և միջազգային մրցույթների:

Դասընթացների շրջանակում ծրագիրն անդրադառնում է նաև ոչ ակտիվ համայնքների մշակութային կյանքի հիմնախնդիրների համակարգմանը և իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով համայնքի նոր մշակութային դիմագծի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրությունում։