Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում բացասական եմ դիտում՝ լինի ռուսական, թե իսրայելական. Վիգեն Սարգսյան

Լուրեր

15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
Բոլորը

Վթարված ՊՆ ավտոմեքենայում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հարցին ի պատասխան ասաց նախարար Վիգեն Սարգսյանը։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ զինծառայողների քանակը նախատեսվածից ավելին է եղել, իսկ ավտոմեքենան՝ շահագործման համար ոչ պիտանի, նախարարն ասաց․ «Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ թույլատրվող քանակը 20-ն է, ավտոմեքենայի շահագործման ժամկետն է մինչև 30 տարի, այն ժամկետի մեջ է եղել, մեծ ծրագիր ենք կատարել, ուղեպարկի զգալի մասը թարմացվել է»։

Նախարարը նաև հավելեց, որ այցելել է հոսպիտալ, այնտեղ գտնվող զինծառայողների առողջական վիճակը միջինից բավարար է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Հարց հնչեց ՌԴ-ից կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ ՀՀ-ի մոտեցման մեջ որևէ բան չի փոխվել: «Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում բացասական եմ դիտում՝ լինի ռուսական, թե իսրայելական, քանի որ այն մեծ ռիսկի վտանգ է ստեղծում»,- ասաց նա:

Նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի ռազմական փոխգործակցության ծրագիր, և ՀՀ-ն «բավարարված» է դրա կատարմամբ։

Անդրադառնալով «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին նախարարը նշեց, որ քննարկումները հիմնականում դրական արձագանք են ունեցել՝ այդ թվում ԱԺ չորս խմբակցությունների հետ։ Մանրամասնելով՝ նախարարը նշեց, որ քննարկում է եղել հանրային խորհրդի, տարբեր բուհերի ռեկտորների, ինչպես նաև մտավորականության ներկայացուցիչների հետ։

Վիգեն Սարգսյանը խոսեց նաև «տարիներ շարունակ կուտակումներ» առաջացրած զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի մասին՝ ընդգծելով, որ հանրապետության նախագահի կողմից հանձնարարական է ստացել երեք տարվա ընթացքում լուծել այն։

Նախարարն անդրադարձավ «Դիտակետ» նախաձեռնությանը՝ ասելով, որ այս ծրագրի արդյունքում յուրաքանչյուր զինվորի հետ գաղտնի սոցհարցում է իրականացվելու: «Ես երաշխավորում եմ, որ այն անանուն է լինելու, զինծառայողի անձնական տվյալները չենք ֆիքսելու, բայց ֆիքսելու ենք զորամասը։ Այդ հարցումն ընդգրկելու է շուրջ 50 հարց՝ սկսած մարտական պատրաստվածությունից մինչև ներքին փոխհարաբերություններ»,- ասաց Սարգսյանը։

 

Սեդա Ղուկասյան