Բեռլինն ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանից գազի պակասը չհանգեցնի հասարակության պառակտման․ Գերմանիայի ԱԳ նախարար

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Գերմանիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական գազի մատակարարումների հետագա պակասը չհանգեցնի հասարակության պառակտման։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը՝ իր ճապոնացի գործընկեր Յոսիմասա Հայաշիի հետ հանդիպումից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք ունենանք ավելի քիչ էներգիա, ավելի քիչ ջերմամատակարարում, ապա մենք կհետևենք, որ դրանք արդարացիորեն բաշխվեն»,- ասել է Բերբոքը:

Միևնույն ժամանակ, նա վճռականորեն մերժել է գերմանական երեք ատոմակայանները դեռևս չանջատելու պահանջները։

Ռուսաստանն անկանխատեսելի է ոչ միայն Ուկրաինայի դեմ պատերազմի իրավիճակում, այլև ընդհանրապես կանոնների պահպանման հարցում, օրինակ՝ էներգակիրների մատակարարման հարցում, հայտարարել է Բերբոքը։

«Դրա համար էլ մշակվում են բոլոր հնարավոր սցենարները»,- շեշտել է նա։

Հանդիպման ընթացքում Գերմանիան և Ճապոնիան ընդգծել են կանոնների վրա հիմնված միջազգային համագործակցության կարևորությունը։ Գերմանիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Տոկիոյին՝ Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դեմ պայքարում Եվրոպային աջակցելու համար։

Տաթև Ֆռանգյան