Ռուսաստանը սահմանափակում է Եվրոպայի գազամատակարարումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը կրճատում է գազի մատակարարումները դեպի Եվրոպա` հասցնելով պատմական նվազագույնին։ Երկուշաբթի գիշերը «Գազպրոմը» փակել է մատակարարման հիմնական ուղին՝ Բալթիկ ծովի հատակով անցնող «Հյուսիսային հոսքը», որով վառելիքը  մղվում էր դեպի Գերմանիա: Որպես հիմնավորում նշվել են 10-օրյա պրոֆիլակտիկ աշխատանքներըր, բայց Եվրոպայում մտավախություն ունեն, որ մատակարարումն այլևս չի վերականգնվի։
Գերմանիան արդեն տաք ջրի մատակարարման նոր մոտեցումներ է մշակում, օպտիմալացնում նաև փողոցային լուսավորությունը, իսկ ողջ Եվրոպան պատրաստվում է հայտարարել արտակարգ միջոցառումների մասին, որի ծրագիրը կհրապարակվի այս շաբաթ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է ավելի սրվել: Հնարավոր է, որ Ռուսաստանը շարունակի նվազեցնել գազի մատակարարումները», – խոստովանել է եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը «Հյուսիսային հոսքի» պրոֆիլակտիկ անջատումից անմիջապես առաջ:

Երեք տարի առաջ «Գազպրոմը» Եվրոպային մատակարարում էր օրական մինչև 500 մլն խմ գազ, այս տարվա մայիսին՝ օրական ընդամենը 250 մլն, հուլիսի սկզբին` 140 մլն, ընդ որում՝ պրոֆիլակտիկ անջատման պահին  «Թուրքական հոսքով» գազամատակարարման մատակարարումը ևս կրճատվել է՝ հասնելով օրական մոտ 100 մլն խմ-ի։ Առաջիկա 10 օրվա ընթացքում Եվրոպային խոստանում են ընդամենը 75 միլիոն խմ գազ։

«Մենք պետք է պատրաստվենք գազի մատակարարման հետագա ընդհատումներին և նույնիսկ Ռուսաստանի կողմից ամբողջական դադարեցմանը», – անցյալ շաբաթ Եվրախորհրդարանին նախազգուշացրել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Առանց արտակարգ իրավիճակների ընդհանուր ծրագրի ԵՄ-ի 27 երկրները չեն կարողանա պաշտպանել իրենց 450 միլիոն քաղաքացիներին և աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությանը զանգվածային ճգնաժամից: Միայնակ գործելու ժամանակն անցել է։ Ուստի՝ Եվրահանձնաժողովը (փաստացիորեն՝ ԵՄ կառավարությունը) մինչև այս շաբաթվա վերջ իշխանություններին կներկայացնի էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի արտակարգ ծրագիր»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Տաթև Ֆռանգյան