Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում․ ՊԵԿ նախագահն այցելել է Վրաստան

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային գործընթացի կառավարմանը, դրա ընթացքում քաղաքացիների մասնակցությանը, ինչպես նաև հարկային և մաքսային բարեփոխումներին, այդ թվում՝ Վրաստանի հարկման համակարգերի առանձնահատկություններին: Վրացի գործընկերները ներկայացրել են հարկային ճեղքի ոլորտային գնահատման գործում և հարկային կամ մաքսային ծառայության կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններից գոհունակության գնահատման հետ կապված իրենց փորձը:

ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Ընդգծվել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Կողմերն անդրադարձել են ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին։ Քննարկվել է նաև ապրանքների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջև ուղիղ հաղորդակցության, տեղեկությունների՝ օպերատիվ կարգով փոխանակման ընթացակարգի հաստատման հարցը։

Դիտարկվել են ըստ ռիսկայնության մակարդակի՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց դասակարգման, օրինապահ տնտեսվարողների համար կիրառվող պարզեցումներին առնչվող հարցերը: Քննարկման առանցքում է եղել նաև լիազորված տնտեսական օպերատորից տարբերվող կարգավիճակի առկայության դեպքում՝ տնտեսվարողի որոշակի արտոնություններից օգտվելու կարգը:

Հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության, ինչպես նաև՝ հրատապ լուծում պահանջող հարցերի պարզաբանման և տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային մարմինների միջև ղեկավարների մակարդակով շուրջօրյա օպերատիվ կապի ներդրման հարցերին։
Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան հուլիսի 8-ին Թբիլիսիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Կողմերը կարևորել են երկու երկրների մաքսային և հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ: