Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը 50 տոկոսով թանկացրել է Աբովյան-Երևան ավտոբուսների ուղեվարձը․ բնակիչները պայքարում են․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Աբովյան քաղաքի բնակիչներն արդեն մեկ ամսից ավելի է՝ պայքարում են միջքաղաքային տրանսպորտի թանկացման դեմ։  Նրանք արդեն իսկ ստորագրահավաք են արել, դիմել ՄԻՊ գրասենյակ, սոցիալական ցանցերով ակցիաներ են իրականացրել։ Առայժմ, սակայն, անարդյունք։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Մուլտի տրանսպորտ»-ը, մայիսի 2-ից 50 տոկոսով թանկացրել է Աբովյան-Երևան թիվ 261 և թիվ 259 ավտոբուսների  ուղեվարձերը՝ մեկ ուղևորի համար 200 դրամից դարձնելով 300 դրամ։

Աբովյանում բնակվող Պապյանների ընտանիքի 4 անդամներն աշխատում են Երևանում և ուղեվարձի թանկացումը ֆինանսական հավելյալ բեռ է դարձել ընտանիքի համար։

«Ամսական 16 հազար դրամից ավելի փող ենք հիմա ծախսում, հեշտ չի այդ գումարը գտնելը, մյուս ծախսերից ենք կրճատում»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է մասնագիտությամբ հաշվապահ Հայկ Պապյանը։

Աբովյանի բնակիչ Ռոզա Խաչատրյանն ուսանողուհի է ու տրանսպորտի սակագնի թանկացումը լուրջ խնդիր է դարձել նրա  համար։

«Ճիշտ է, շատերն ասում են՝ ի՞նչ է որ, ընդամենը 100 դրամով է թանկացել։ Բայց իրականում, եթե ես այն ժամանակ օրական ծախսում էի 400 դրամ՝ գնալ-գալը միասին, հիմա ծախսում եմ 600 դրամ և այդպես՝ շաբաթը 5 օր։ Ես սովորում եմ, ծնողներս վարձ են վճարում, կողքից էլ տրանսպորտի գումար, դեռ չեմ խոսում այլ հավելյալ ծախսերի մասին։ Ֆինանսապես դա ուղղակի դժվար է ցանկացած ուսանողի համար»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանը։

Կոտայքի մարզում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու մրցույթը 10 տարով հաղթել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը որոշումը հաստատել է 2021 թվականի նոյեմբերի 10-ին։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է մրցույթը շահելուց երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին։

Կոտայքի մարզն առաջինն է անցել միասնական երթուղիների սպասարկման համակարգին՝ Հայաստանում համայնքների խոշորացմամբ պայմանավորված։ «Մուլտի տրանսպորտը» մրցույթի մասնակից միակ ընկերությունն է եղել ու մարզում 35 տարբեր երթուղիներ է սպասարկելու։ Ըստ մրցույթի արձանագրության՝ Աբովյան-Երևան երկու երթուղիները սպասարկելու է 30 ավտոբուս, որոնց սակագների թանկացումը նույնպես ներառված է եղել մրցութային հայտում։

Սակագինը թանկացել է նաև Կոտայքի մարզի այլ քաղաքներից Երևան ու ներմարզային համայնքներ ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների դեպքում։

Կոտայքի մարզի բնակիչները ստորագրահավաք են նախաձեռնել՝ «Դեմ եմ ուղեվարձի թանկացմանը» վերտառությամբ, որին, ըստ Նոր Հաճն քաղաքի բնակիչ Մարտին Գևորգյանի, արդեն միացել է Կոտայքի մարզի ավելի քան 10 հազար բնակիչ։

Ստորագրված բողոք-նամակը նախաձեռնողները ներկայացրել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Կառույցն այն քննության է առել։

Բողոք-նամակը ներկայացվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ու մարզպետարան։

Մարզի բնակիչներին մոբիլիզացնելու հարցում հատկապես ակտիվ Մարտին Գևորգյանը հունիսի 13-ից տեսաուղերձով կոչ է անում համախմբվել ու պայքարել, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող հայտնիներին, արվեստի գործիչներին։

«Փորձում են, այն էլ չքավորության առաջ կանգնած քաղաքացուց և գյուղացուց վերցնել վերջին գրոշը՝ ուղեվարձը թանկացնելու միջոցով։ 2021 հոկտեմբերին, հաշվի չառնելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, ՏԿԵ նախարարությունը մրցույթ է անցկացրել։ Հենց սկզբից մրցույթին մասնակցության համար այնպիսի չափորոշիչներ են դրվել, որ արհեստականորեն հեռացրել են պոտենցիալ մասնակիցներին՝ թողնելով միայն մեկին՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն»,- տեսաուղերձում նշում է Գևորգյանը։

Factor.am-ի հետ զրույցում Գևորգյանն ասեց, որ ներկայում իրենց պայքարի ավելի դժվար փուլում են, հաջորդ շաբաթ՝ հուլիսի 14-ին, հանդիպելու են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանին։

ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչութան ներկայացուցիչ Սոնա Հարությունյանը Factor.am-ի հետ հարցին ի պատասխան՝ ասաց, որ երթուղային միասնական ցանցի մրցույթին միայն մեկ կազմակերպություն է դիմել, մրցույթն անցկացվել է կանոններին համապատասխան, փոխադրավարձերը սահմանվել են փակ փաթեթով ներկայացված սահմանաչափերով։

«Նախարարութունը «Մուլտի տրանսպորտ» ընկերության գնային քաղաքականությանը խառնվելու գործառույթ չունի, այնպիսի գործիքներ չունի, որոնց միջոցով հնարավոր է գնիջեցում իրականացնել»,- նշեց Հարությունյանը։

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն էլ  Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ՏԿԵՆ մրցույթի հայտադիմումում նշել են ներկայում կիրառվող գները՝ կանխատեսելով թանկացումները․ «Ես չգիտեմ, թե այդ ստորագրահավաքը նախաձեռնած խմբի մարդիկ ովքեր են։ Մեկ տարի առաջ մեկ լիտր դիզվառելիքը եղել է 400 դրամ, հիմա 670 դրամ է։ Բացի այդ՝ տարիներ շարունակ Հայաստանում տրանսպորտային սակագները չեն փոփոխվել, ինչի հետևանքով պատշաճ ներդրումներ չեն արվել ոլորտում։ Մինչդեռ, մասնավորապես, անվտանգության չափանիշներ ապահովելու, տրանսպորտային նոր միջոցների պահպանության ու սպասարկման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»։

«Ես ավելի եմ կարևորում անվտանգության նորմատիվը պահպանելը, քան բնակչությունն ինչ է խոսում։ Մեր բնակչությունը, ես Ձեզ պարզ եմ ասում, մեծ մասամբ գոհ ու շնորհակալ է, որովհետև անվտանգության նորմատիվ ենք ապահովել»,- նշեց Դալլաքյանը՝ հավելելով, որ մրցույթի հայտով նախատեսված տրանսպորտային միջոցների թարմացումն ավարտին կհասցնեն օգոստոսի վերջին։

Էլեն Ավետիսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: